PERI ընկերությունը

1969թ․ հիմնադրված PERI-ն, այսօր հանդիսանում է կաղապարամածների ու փայտամածների աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկը։ Սարքավորումների հիմնական արտադրությունը տեղակայված է Վայսենհորն քաղաքում՝ Գերմանիայի հարավում։ Ընդ որում, 64 դուստր ընկերություններն ու 160 լոգիստիկ կենտրոնները գործում են ամբողջ աշխարհում։ Ընկերության աշխատակիցների թվաքանակն այսօրվա դրությամբ 9400 է։

PERI ընկերության պատմությունը

Ընկերության հիմնադրումը

Արթուր Շվերերն իր տիկնոջ՝ Կրիստլի հետ հիմնադրեցին PERI ընկերությունը՝ մոնոլիտ շինարարությունը զարգացնելու նպատակով։ Շինարարական աշխատանքները պետք է լինեն ավելի դյուրին, արագ և անվտանգ։

PERI հունարեն նշանակում է "շուրջը"

Կաղապարամածը շրջապատում է բետոնը ՝ փայտամածը ՝ շենքը։ Հնարավոր է, որ տարբեր լեզուներում միատեսակ արտասանվող հենց այսպիսի անվանումն է օգնել է PERI-ին դառնալ միջազգային ընկերություն՝ միավորելով տարբեր երկրների և մշակույթների մասնագետներին:

PERI T 70

PERI-ի առաջին արտադրատեսակը՝ T 70 երկտավր հեծանն է։ Առաջին պատվերը կազմել է 3,05 մ երկարությամբ 80 հեծան։ Արտադրության տարեկան ծավալը մոտ 50,000 մետր։

Կայունությունը որպես հիմնական սկզբունք, մշակումից մինչև բեռնափոխադրում։

Հոգատարություն ապագայի նկատմամբ և բնապահպանական հետևանքներ, ահա թե ինչի մասին ենք մտածում մենք ամենից առաջ։ Նոր արտադրատեսակի արդեն մշակման փուլում, մենք ուշադրություն ենք դարձնում հումքային նյութերի արդյունավետ օգտագործմանը։ Համակարգերի բաղադրիչ տարրերը մշակվում են այնպես, որ ապահովեն նյութերի խնայողաբար սպառումը։

Հումքի ընտրությունն ու դրա մշակումը տեղի են ունենում հաշվի առնելով բնապահպանական հետևանքները։ Այսպես, օրինակ՝ երկտավր հեծանների արտադրության համար փայտանյութը ձեռք է բերվում ստուգված, հավաստագրված անտառներից։ Ավելին, անընդհատ կատարվում են օգտագործվող նյութերում վտանգավոր կամ վնասակար նյութերի առկայության թեստեր։

Նորագույն տեխնոլոգիաները և արդյունավետ արտադրական գործընթացը ապահովում են PERI ընկերության սարքավորումների լավագույն որակը և ծառայության երկած ժամկետը, որն իր հերթին դրական է ազդում ռեսուրսների սպառման վրա։ Առաքումը և լոգիստիկան կազմակերպվում են հաշվի առնելով բեռնափոխադրման ծավալներն ու եղանակը։ Լոգիստիկ կենտրոնների տեղակայումը երաշխավորում է ժամանակին առաքումը շինարարական օբյեկտ։

PERI ընկերության ռացիոնալ մոտեցման խորհրդանիշը տաշեղն է, որն արտադրության ընթացքում առաջանում  որպես թափոն, այնուհետև օգտագործվում  որպես վառելանյութ Վայսերհորն քաղաքում PERI-ի գլխամասային համալիրի էներգետիկ կայանի համար։ Ընդ որում, ջերմությունն ու էլեկտրական հոսանքը գեներացվում է ոչ միայն  PERI-ի սարքավորումների արտադրության, այլ նաև մոտակա բնակելի տներն ապահովելու համար։