Անձնական տվյալների պաշտպանության և մշակման քաղաքականություն

Քաղվածք՝ PERI ընկերության անձնական տվյալների պաշտպանության և մշակման քաղաքականությունից

Քաղաքականության ամբողջական տեքստը հասանելի է այստեղ

Անձնական տվյալների մշակման համաձայնություն

Անձնական տվյալներ

Անձնական տվյալներ են համարվում մարդկանց մասին ցանկացած տվյալները, տվյալ դեպքում՝ պաշտոնական կայքերից օգտվողների կամ PERI-ի պաշտոնական խմբերի հետևորդների, որոնցով կարելի է նրանց նույնականացնել։ Դրանց թվին են պատկանում ԱԱՀ-ն, ծննդյան ամսաթիվը, փոստային հասցեն, Էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, աշխատանքի վայրը, հետաքրքրությունների ոլորտը։

Օգտվողները կարող են այդ կայքերում ու խմբերում ազատ դիտել տեքստերը, լուսանկարները և տեսահոլովակները՝ իրենց մասին ոչ մի տեղեկատովություն չնշելով։ Բայց կան դեպքեր , երբ PERI-ն ստիպված է հարցնել օգտատերերի անձնական տվյալները։ Դրա համար կայքերում և խմբերում հրապարակված են կոնտակտային ձևեր, որտեղ օգտվողները նշում են ԱԱՀ-ն, կոնտակտային հեռախոսահամարը, e-mail-ը, փոստային հասցեն և այլն։ Այդ տեղեկատվությունը մեզ անհրաժեշտ է, որպեսզի ճշտենք հարցման դետալները և ճիշտ մշակենք ձեր հայտը։ 

Կոնտակտային ձևերին են պատկանում՝

  • Կատալոգների պատվեր
  • Հարց տալ
  • Հետադարձ զանգ
  • Հետադարձ կապ
  • Բաժանորդագրություն տեղեկագրին
  • Ռեզյումեն ուղարկելու ձև
  • Գրանցում միջոցառմանը
  • Գրանցում վեբինարին
  • Գրանցում ուսուցման դասընթացներին
  • Դիմում Jivo զրուցարանին
  • Հաղորդագրություն սոցցանցերում
  • Սարքավորումների գնի հաշվարկ և հատուկ առաջարկների ստացում

Տրամադրված անձնական տվյալները մեր կողմից օգտագործվում են միայն այն նպատակներով, որոնց հասնելու համար դրանք հավաքված են։ Օրինակ՝ անունն ու հասցեն անհրաժեշտ են տպագիր արտադրանքը համապատասխան ստացողի հասցեին առաքելու համար։ "Հետադարձ զանգ" ձևի հեռախոսահամարով մենք կիրականացնենք հենց զանգը։ Տեղեկագրի բաժանորդագրության ձևում նշված էլեկտրոնային փոստի հասցեին կուղարկենք տեղեկատվական և գովազդային բովանդակության  նամակներ։

Պետք է նկատի ունենալ, որ ձևեևից որևէ մեկը ուղարկելուց առաջ, ձեզ պետք է տալ անձնական տվյալների մշակման համաձայնություն։

Կարևոր է ուշադրություն դարձնել այն բանին, որ մի ձևից վերցված տեղեկատվությունը կարող է օգտագործվել այլ ձևի նպատակնեով։ Օրինակ "Հետադարձ կապ" ձևում նշված էլեկտրոնային փոստի հասցեն կարող է օգտագործվել  տեղեկագրից ձեզ նամակներ ուղարկելու համար։ Եթե դուք չեք ցանկանում ստանալ նման հաղորդագրություններ, կարելի է ցանկացած պահի չեղարկել այդ գործընթացը՝ նամակի ներքևում սեղմելով "չեղարկել բաժանորդագրությունը" կոճակը։ Այդ  դեպքում մենք կհեռացնենք ձեր հասցեն տեղեկագրից և չենք ձանձրացնի ձեզ։

Անձնական տվյալների մշակում

Անձնական տվյալները հավաքվում են վերը նշված ձևերից։ Դրանք գրանցվում են, համակարգվում, թարմացվում և պահվում են փակ  բազայում։ Այդ բազային հասանելիություն ունեն միայն PERI ընկերության որոշ աշխատակիցներ։ Այդ բազային փոխանցումը և դրա ոչ նպատակային օգտագործումը  անհնար է։ Դուք միշտ կարող եք դիմել մեզ պարզաբանման համար, թե ձեր որ տվյալներն են պահվում PERI-ի բազայում: Կամ ուղարկեք Ձեր անձնական տվյալները տվյալների բազայից հեռացնելու խնդրանք: Դրա համար անհրաժեշտ է գրել market@peri.com.am էլեկտրոնային  հասցեին։

Տվյալների փոխանցման արձանագրությունը

Մի ցանցի համակարգիչները պետք է դիմեն միմյանց նույն լեզվով։ Այդ  դեպքում համակարգիչների միջև տվյալների փոխանակումը կանցնի առանց խնդիրների։ Գոյություն ունեն բազմաթիվ արձանագրություններ։ Հիմնականներից են՝

HTTP (Hyper Text Transfer Protocol) ՝ համացանցում վեբ էջեր դիտելու համար արձանագրություն

FTP (File Transfer Protocol) ՝ համակարգչից համակարգչին ֆայլեր փոխանցելու համար արձանագրություն

POP (Post Office Protocol) ՝ էլեկտրոնային նամակներ ընդունելու համար արձանագրություն

SMTP (Simple Mail Transfer Protocol) ՝ էլեկտրոնային նամակներ ուղարկելու համար արձանագրություն

Ցանկացած արձանագրության խնդիրն է սահմանել փոխգործողության ընթացքի ձևաչափը և մասնակիցներին, ինչպիսի տվյալներ պետք է փոխանցվեն, ովքեր և երբ գործում իրար մեջ, ինչպես է  մշակվում ելքային տեղեկատվությունը։ 

PERI-ի կայք մուտք գործելիս,  ձեր դիտարկիչը ավտոմատ  PERI-ի վեբ-սերվերին է ուղարկում արձանագրային տվյալներ։

  • կայք մուտք գործելու ամսաթիվն ու ժամանակը
  • Վեբ էջի URL  հասցեն
  • ստացած ֆայլը
  • փոխանցված տվյալների ծավալը
  • տվյալների դիտման մեխանիզմի տեսակն ու տարբերակը
  • Օպերացիոն համակարգը
  • IP հասցե
  • Ձեզ Ինտերնետ ցանցի հասանելիության ծառայություններ մատուցողի տիրույթի անունը։

Արձանագրային տվյալները պահվում են PERI-ի կայքը օգտագործելու ընթացքում հավաքված  այլ տվյալներից առանձին։ Այդ արձանագրային տվյալներով օգտվողի անձը որոշել անհնար է։ Սակայն դրանք անհրաժեշտ են PERI-ի կայքերի կոնտենտը օգտվողին  ճիշտ փոխանցելու համար։ 

Արձանագրային տվյալները հավաքվում և գնահատվում են վիճակագրական նպատակներով։ Դրանք օգտագործվում են PERI-ի կայքը օպտիմալացնելու և Ինտերնետում դրա ներկայության համար։

Այցերի հաշվիչներ

PERI-ի կայքերում տեղադրված են այցերի հաշվիչներ՝ Յանդեքս մետրիկան  և Google Analytics-ը։ Այդ հաշվիչները անհրաժեշտ են Ինտերնետում կայքի առաջխաղացման համար։ Դրանք վերլուծում են օգտվողների վարքը, հաշվում են նրանց քանակը, ֆիքսում են կայքու գտնվելու ժամանակը, հաշվի են առնում դիտած էջերը։

Այդ հաշվիչները մեզ անհրաժեշտ են կայքը վերլուծելու և այնպես կարգավորելու համար, որպեսզի ավելի  մեծ քանակքվ օգտվողներ այն գտնեն,այցելեն և մնան PERI-ի կայքում։

Այլ կայքերի հղումներ

PERI-ի կայքը պարունակում է սոցցանցերում PERI-ի պաշտոնական խմբերի, ինչպես նաև համացանցի այլ կայքերի հղումներ։ Մեր կարծիքով դրանք  կարող են հետաքրքիր լինել ձեզ համար; Սակայն, խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք չենք երաշխավորում այդ կայքերի օպերատորների կողմից  Անձնական տվյալների մասին Դաշնային օրենքի պահանջների պահպանումը։ Եթե դուք վստահ չեք ձեր տվյալների անվտանգության պահպանմանը, անջատեք cookie ֆայլերը դիտարկիչում, գաղտնագրեք IP հասցեն, մի թողեք e-mail-ը կամ պարզապես մի այցելեք կայք։

Cookie ֆայլեր

Ինչպես բազմաթիվ այլ կայքեր, մենք նույնպես օգտագործում ենք cookie ֆայլեր։ Այդ մասին ձեզ կծանուցի կայքի ստորին աջ անկյունից դուրս եկող պատուհանը։

Cookie-ն անհրաժեշտ է այն բանի համար, որպեսզի ձեր դիտարկիչը պահպանի հաճախ օգտագործվող տեղեկատվությունը։ Որպես օրինակ՝ դուք առաջին անքամ մուտք եք գործել որևէ ինտերնետ- խանութի կայք, ընտրել եք ապրանքներ և դրանք դրել զամբյուղի մեջ։ Դուք չեք գրանցվել այդ կայքում և այդ պահին պատրաստ չեք գնում կատարել։ Ակնհայտ է, որ կայքից դուս գալուց ձեր ապրանքները զամբյուղից կանհետանան։ Սակայն, եթե կայքը օգտագործում է Cookie ֆայլեր, բոլոր ապրանքները կպահպանվեն և դուք կկարողանաք ավարտել պատվերը։ Այսինքն դուք կարիք չեք ունենա կայքում կրկին փնտրել ապրանքները և դնել զամբյուղի մեջ։

Cookie ֆայլերը՝ տեխնիկական տեղեկատվություն է կայքում ձեր գործողությունների մասին։ Cookie ֆայլերը չեն օգտագործում անձնական տվյալներ, դրանց միջոցով անհնար է փոխանցել վիրուս կամ ձեր համակարգչում ներբեռել  ծրագիր։

Ցանկացած պահի դուք կարող եք անջատել Cookie ֆայլերի փոխանցումը։ Դրա համար անհրաժեշտ է միայն կարգավորել ձեր դիտարկիչը համապատասխան ձևով։ Ծայրագույն դեպքում՝ լքեք կայքը։

Մենք միշտ ուրախ ենք պետասխանել ձեր հարցերին կամ ճշգրտումներ անել։ Դրա համար խնդրում ենք, օգտվեք ստորև նշված կոնտակտներից։

 

Կոնտակտային տվյալներ

Ստրատեգիական մարքեթինգի և ներքին հաղորդակցությունների բաժին։

E-mail: market@peri.com.am

Նամակներ ուղարկելու հասցեն՝

142400 Մոսկվայի մարզ Նոգինսկի շրջան «Նոգինսկ-Տեխնոպարկ» տարածք շենք 9  «ՊԵՐԻ» ՍՊԸ

Փոփոխությունների կատարում

PERI ընկերության տեղադրած Անձնական տվյալների մշակման քաղաքականությունը թարմացվում է ամեն անգամ, երբ PERI-ի կայքերից օգտվողների և սոցիալական ցանցերում PERI-ի պաշտոնական խմբերի հետևորդների  անձնական տվյալների  հավաքման, համակարգման, պահպանման, թարմացման և օգտագործման ընթացքում տեղի են ունենում փոփոխություններ