PERI peri.com.am կայքից տեղեկատվությա օգտագործման կանոններն ու պայմանները։
Ուժի մեջ է 23 ապրիլի 2015թ-ից
Ներածություն
PERI SE ընկերությունը՝ գլխամասային գրասենյակը Գերմանիայում, 89264, Վայսենհորն, Ռուդոլֆ-Դիզել-շտրասսե ( այսուհետ՝ «PERI») ձեռներեցներին և սպառողներին է տրամադրում (այսուհետ՝ «Օգտատերեր») www.peri.com տիրույթում վեբ-կայք (այսուհետ՝ «PERI-ի վեբ կայք»)։
1.Կիրառման ոլորտը
- «PERI ընկերության www.peri.com կայքի օգտագործման պայմանները» (այսուհետ՝ «Օգտագործման պայմաններ») լրացնում է գործարքի կնքման պահին գործող «PERI-ի առևտրային գործունեության ընդհանուր կանոնների և պայմանների» հրատարակությունը (այսուհետ՝ «PERI-ի կանոններ և պայմաններ»)։ PERI-ի կանոններն ու պայմանները կարելի է ներբեռնել այստեղ՝ PERI-ի առևտրային գործունեության պայմանները (PDF)։ Սույն Օգտագործման պայմանների և կանոնների ու PERI-ի պայմանների միջև հակասություններ ծագելու դեպքում, սույն Օգտագործման պայմանները ունեն գերակայություն։
- Սույն Օգտագործման պայմանները հանդիսանում են գերմաներեն բնօրինակից թարգմանված տարբերակը։ Սույն Օգտագործման պայմանները անհրաժեշտ է միշտ մեկնաբանել գերմաներեն բնօրինակի հիման վրա։
- Սույն Օգտագործման պայմանները բացառապես կիրառելի են www.peri.com տիրույթի նկատմամբ։ PERI ընկերության կողմից տրամադրվող այլ վեբ կայքերի և տիրույթների համար կիրառելի են առանձին օգտագործման պայմաններ։
- Առանձին օգտագործման պայմանները կիրառելի են PERI ընկերության կողմից տրամադրվող հավելվածների, վեբ-հավելվածների և ծրագրային ապահովման օգտագործմանը։ PERI-ի հավելվածների ու վեբ-հավելվածների օգտագործման պայմաններ և myPERI օնլայն պորտալի համար պայմաններ (այսուհետ միասին՝ «PERI-ի այլ օգտագործման պայմաններ»)։Սույն Օգտագործման պայմանների ու PERI-ի այլ օգտագործման պայմանների միջև հակասություններ ծագելու դեպքում, PERI-ի այլ օգտագործման պայմանները ունեն գերակայություն սույն Օգտագործման պայմանների առջև։
- Այլ գործնական հարաբերությունները չեն ընկնում սույ Օգտագործման պայմանների ազդեցության տակ։
- Օգտագործելով PERI-ի վեբ կայքը, օգտատերը համաձայնվում է սույն Օգտագործման պայմանների հետ։
2. Պաշտպանական վերապահություն
Եթե այլ պայմանագրային համաձայնագիր բացահայտորեն ձեռք չի բերվում, ապա PERI-ի վեբ-կայքի օգտագործման համար կիրառելի են բացառապես սույն Օգտագործման պայմանները։ Այլ դրույթները, մասնավորապես օգտատիրոջ առևտրային գործունեության ընդհանուր պայմանները, պայմանագրի մաս չեն կազմում, նույնիսկ եթե PERI-ն ակնհայտորեն չի հակասում դրանց:
3. PERI-ի ծառայությունները և PERI-ի վեբ-կայքից օգտվելու իրավունքի տրամադրումը։
1. Իր վեբ-կայքում փնտրման կամ ներբեռնման համար PERI-ն տրամադրում է ինչպես
- նկարազարդումների, պատկերների, գծագրերի, լուսանկարների, գրաֆիկների ձևով տեղեկատվություն (այսուհետ՝ "Պատկերներ") PERI-ի արտադրանքի և նախագծերի մասին, այնպես էլ և տեքստերի ու ծրագրային ապահովման՝ վեբ-հավելվածների տեսքով (այսուհետ՝ "Տեղեկատվություն և ծրագրային ապահովում")։
- Բոլոր պատկերները հանդիսանում են ակնթարթային լուսանկարներ։ PERI-ն պարտավորություն չի կրում PERI-ի արտադրատեսակների Պատկերների վրա բոլոր առանձին դետալների և տարրերը նշելու։
- Տեղեկատվության և ծրագրային ապահովման տրամադրման դեպքում PERI-ն պայմանավորվածության համաձայն օգտատիրոջը տրամադրում է Տեղեկատվության և ծրագրային ապահովման օգտագործման ոչ բացառիկ իրավունք, որը ենթակա չէ փոխանցման կամ եթե պայմանավորվածությունը բացակայում է, PERI-ի կայքի հասանելիության ապահովման դեպքում՝ PERI-ի կողմից հետապնդվող նպատակների համապատասխան
4. PERI-ի վեբ-կայքի նշանակությունը
PERI-ի վեբ-կայքի նպատակը՝ օգտատիրոջը տեղեկատվության տրամադրումն է։
5. PERI-ի վեբ-կայքից օգտվելու իրավունքը։
PERI-ի վեբ-կայքը, ինչպես նաև PERI-ի վեբ-կայքի տրամադրած Տեղեկատվությունն ու ծրագրային ապահովումն օգտագործելը կարգավորվում են սույն Օգտագործման պայմաններով, եթե PERI-ի այլ օգտագործման պայմանները սույն Օգտագործման պայմանների նկատմամբ չունեն գերակայություն ։
PERI-ի վեբ-կայքը, ՏԵղեկատվությունն ու ծրագրային ապահովումը վաճառքի, վարձակալության հանձնելու կամ օգտատիրոջ կողմից երրորդ անձանց համար կամ այլ եղանակներով երրորդ անձնաց օգտագործման համար լիցենզավորելու ենթակա չեն։ Օգտատերը իրավունք չունի փոփոխել, դեկոմպիլյացիա անել կամ փոխակերպել Տեղեկատվությունն ու ծրագրային ապահովումը, ինչպես նաև մասնակի հեռացնել Տեղեկատվությունն ու ծրագրային ապահովումը, եթե պարտադիր իրավական նորմերով այլ բան թույլատրված չէ։
PERI-ի վեբ-կայքում գտնվող Տեղեկատվությունն ու ծրագրային ապահովումը պաշտպանված են հեղինակային իրավունքով, հեղինակային իրավունքի մասին միջազգային պայմանագրերով, ինչպես նաև մտավոր սեփականությանը վերաբերվող այլ օրենքներով ու համաձայնագրերով։ Օգտատերը վերոնշյալ կետի համապատասխան պետք է պահպանի օրենքները, մասնավորապես՝ չպետք է հեռացնի Տեղեղակվության և ծրագրային ապահովման կամ դրանց պատճենների մեջ պարունակող տառային-թվային ծածկագրերը, ապրանքային նշանները և հեղինակային իրավունքի մասին նշանները։ Մնացյալի վերաբերյալ, Հեղինակային իրավունքի մասին օրենքի (UrhG- Gesetz über Urheberrecht und verwandte Schutzrechte) 69 և հաջորդող բաժիններն ամբողջովին պահպանում են ուժն ու գործողությունը։
Տեղեկատվությունը, ապրանքային նշանները և այլ բովանդակությունը առանց PERI-ի նախնական գրավոր համաձայնության արգելվում է պատճենահանել, վերարտադրել, հանձնել վարձակալության, օգտագործել, լրացնել կամ այլ եղանակով օգտագործել։
Այս պահին PERI-ի վեբ-կայքը ժամանակային սահմանափակում չունի։
6. Օգտատիրոջ պարտավորությունները
PERI-ի վեբ-կայքից օգտվելիս օգտատիրոջն արգելվում է՝
իր վարքով խախտել բարձր բարոյականության սկզբունքները,
խախտել արդյունաբերական սեփականության իրավունքները, հեղինակային իրավունքներն ու սեփականության այլ իրավունքները,
վարակել պարունակությունը վիրուսներով, այսպես կոչված տրոյաններով կամ Տեղեկատվությանն ու ծրագրային ապահովմանը վնաս հասցնելու ընդունակ այլ ծրագրային միջոցներով։
Օգտատերը պարտավոր է սեփական սարքերի վրա ինքնուրույն ապահովել անվտանգության միջոցները և հակավիրուսային ծրագրային ապահովումը։
7. Երաշխիքներ
PERI-ն չի տալիս որևէ երաշխիքներ կամ հավաստիացումներ։ մանավորապես PERI-ն չի երաշխավորում այն, որ PERI-ի վեբ-կայքում օգտատիրոջը տրամադրված տեղեկատվությունը հանդիսանում է ճիշտ։
PERI-ն չի երաշխավորում PERI-ի վեբ-կայքի մշտական հասանելիությունը կամ PERI-ի վեբ-կայքում տեխնիկական խափանումների բացակայությունը։
8. Հիպերհղումներ
PERI-ի վեբ-կայքը կարող է պարունակել երրորդ անձանց վեբ-կայքերի հիպերհղումներ։ PERI-ն պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց վեբ-կայքերի պարունակության համար և այդ վեբ-կայքերը կամ դրանց պարունակությունը չի ներկայացնում ինչպես իր սեփականը, քանի որ PERI-ն չի ստուգում հղումների տեղեկատվությունը, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում հիպեր հղումների տրամադրած բովանդակության և տեղեկատվության համար։ Օգտատերը հիպերհղումներն օգտագործում է սեփական կամքով և ռիսկով։
9. Պատասխանատվությունը իրավական և նյութական թերությունների համար։
Եթե Տեղեկատվությունը և ծրագրային ապահովումը օգտտատիրոջը տրամադրվում է PERI-ի վեբ-կայքում անվճար, ապա PERI-ի պատասխանատվությունը Տեղեկատվության և ծրագրային ապահովման իրավական և նյութական թերությունների համար, մասնավորապես՝ կոռեկտության, սխալների բացակայության, պաշտպանության և երրորդ անձանց հեղինակային իրավունքի բացակայության, ամբողջականության և (կամ) համապատասխանության համար բացառվում է, բացառությամբ՝ հանցավոր դիտավորության կամ կանխամտածված հանցագործության հետ կապված դեպքերի:
10. Այլ պատասխանատվություն, վիրուսներ
PERI-ի պատասխանատվությունը նյութական և իրավական թերությունների համար հիմնված է 9 կետում բերված դրույթների վրա։ Պատասխանատվությունը հանդիսանում է պարտադիր, համապատասխան Արտադրանքի որակի համար պատասխանատվության մասին գերմանական օրենքի (Produkthaftungsgesetz)՝ կանխամտածված վնասի դեպքում, կապված կոպիտ անփութության, մարդկանց կյանքին և առողջությանը վնաս հասցնելու, որակի համար պարտավորություն ստանձնելու դեպքում, խաբելու նպատակով թերությունը թաքցնելու կամ հիմնական պայմանագրային պարտավորությունները խախտելու հետևանքով։ Մնացած բոլոր դեպքերում PERI-ի կողմից պատասխանատվությունը բացառվում է։ Սակայն, հիմնական պայմանագրային պարտավորություններ խախտման հետ կապված վնասի փոխհատուցման պահանջը սահմանափակվում է նման տեսակի պայմանագրի համար տիպիկ, գնահատելի վնասով, եթե գոյություն չունի հանցավոր դիտավորություն կամ կոպիտ անփութություն։
Չնայած, որ PERI-ն անընդհատ ձգտում է ամբողջովին ապահովել PERI-ի վեբ- կայքի պաշտպանությունը վիրուսներից, PERI-ն չի երաշխավորում դրանց բացակայությունը: Նախքան Տեղեկատվության և ծրագրային ապահովության ներբեռնելը, օգտատերը պետք է օգտագործի համապատասխան անվտանգության սարքավորումներ և վիրուսների սկաներներ՝ սեփական պաշտպանությունը և PERI-ի վեբ- կայքի պաշտպանությունը վիրուսներից ապահովելու համար:
Ապացույցի բեռը օգտատիրոջ վրա դնելը կապված չէ վերը նշված 10.1 և 10.2 կետերում նշված դրույթների հետ:
Եթե PERI-ի պատասխանատվությունը բացառված կամ սահմանափակված է, նույնը կիրառվում է PERI ընկերության օրինական ներկայացուցիչների, աշխատակիցների կամ վստահված անձանց պատասխանատվությանը:
11. Հետագա զարգացում / եզրափակում
PERI-ն պատասխանատվություն չի կրում PERI-ի վեբ-կայքի, ինչպես նաև այդ վեբ-կայքում օգտատիրոջը տրամադրվող Տեղեկատվության և ծրագրային ապահովման հետագա բարելավման համար:
Նաև, PERI-ն իրեն իրավունք է վերապահում առանց պատճառները նշելու, ցանկացած ժամանակ դադարեցնել PERI-ի վեբ-կայքի տրամադրումը։
13. Տվյալների պաշտպանություն
Տվյալների պաշտպանության վերաբերյալ դրույթները բերված են տվյալներ պաշտպանության հայտարարագրում, որին կարող եք ծանոթանալ, անցնելով http://peri.com/en/privacy-policy.html հղումով։
Օգտագործման պայմանների փոփոխում
PERI-ն իրեն իրավունք է վերապահում ցանկացծ ժամանակ փոխել Օգտագործման պայմանները։ Օգտագործման պայմանները փոփոխելու ուղիղ հղումը չի տրամադրվում։
14. Օրենսդրության ընտրությունը
Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենքը հանդիսանում է բացառապես կիրառելի: Բացառություն է կազմում Ապրանքների միջազգային առուվաճառքի պայմանագրերի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան (United Nations Convention on Contracts for the International Sale of Goods, CISG) ։
15. Իրավասություն
Պայմանագրային հարաբերությունների հետ կապված բոլոր վեճերի իրավասությունն հանդիսանում է PERI SE գլխամասային գրասենյակը, որը գտնվում է Գերմանիա, 89264, Վայսենհորն, Ռուդոլֆ-Դիզել-շտրասսե հասցեում: Վերը նշված կետի դրույթները կիրառելի են, եթե օգտատերը չի հանդիսանում սպառող՝ համապատասխան Գերմանիայի Քաղաքացիական օրենսգրքի 13-րդ բաժնի (Bürgerliches Gesetzbuch, BGB):
PERI-ն իրեն իրավունք է վերապահում դիմել օգտատիրոջ իրավասությունում գտնվող դատարան։
16. Իրագործման վայրը
Իրագործման վայրը՝ PERI SE-ի գլխամասային գրասենյակը, որը գտնվում է Գերմանիա, Վայսենհորն, 89264, Ռուդոլֆ-Դիզել-շտրասսե հասցեում։
17. Կապը PERI-ի հետ
PERI-ի վեբ-կայքի օգտագործման հետ կապված հարցերը խնդրում ենք ուղարկել info@peri.com. Էլեկտրոնային փոստին։