Վարձակալություն

Անհրաժեշտ ծավալով, անհրաժեշտ պահին, ժամկետը՝ սկսած 2 շաբաթից


Վարձակալությունը PERI-ի հետ  դա շինարարության նախագծին համապատասխանող ծավալով, բարձր տեխնոլոգիական սարքավորումների ժամանակավոր ձեռքբերումն է։ Հավաքածուի կոմպլեկտավորումը կատարվում է  PERI-ի ճարտարագետների կողմից պատվիրատուի հետ սերտ կոնտակտում կազմված մասնագրի համաձայն։ Վարձակալության նվազագույն ժամկետը կազմում է 2 շաբաթ։ Ընդ որում, առավելագույնը սահմանափակված է միայն շինարարական հրապարակում սարքավորումների օգտագործման ժամկետով։

 

Այսպիսի բիզնես մոդելն ունի է մի շարք առավելություններ և հատկապես արդյունավետ է այն դեպքում, երբ նախագծում առկա են ոչ տիպիկ ձևեր, որոնց համար անհրաժեշտ են շինարարության այլ փուլերում չկիրառվող, ոչ ստանդարտ սարքավորումներ։

PERI ընկերությունից սարքավորումները վարձակալությամբ ձեռք բերելով, դուք ստանում եք մի շարք լրացուցիչ ծառայությունների համալիր՝ անհատական ճարտարագիտական հաշվարկից ու նախագծի աջակցությունից մինչև առաջնային ուսուցում և PERI-ի մասնագետների կանոնավոր ներկայությունը շինարարական հրապարակում։ 

Բացի այն, որ կաղապարամածների ու շինարարական փայտամածների ցանկացած ունիվերսալ համակարգ առաջարկվում է ամենահարմար պայմաններով, PERI ընկերությունը նաև իր վրա է վերցնում ճարտարագիտական և լոգիստիկ հարցերի լուծման պարտավորությունները։

PERI-ն ունի իր լոգիստների թիմը ընկերության պահեստներից մեկից Հայաստանի ցանկացած վայրի շինարարական օբյեկտ սարքավորումների բեռնման և տեղափոխման հարցերը լուծելու մեծ փորձով։ Օգտագործված համակարգերի մաքրմամբ և վերանորոգմամբ զբաղված են PERI-ի վերանորոգման արտադրամասի որակավորված աշխատողները։ Նման մոտեցումը ապահովում է Վարձակալությամբ ձեռք բերվող սարքավորումների անփոփոխ որակ և հուսալիություն։

Ձեռք բերելով PERI ընկերության արտադրած կաղապարամածներն ու շինարարական փայտամածները, դուք ստանում եք հուսալի գործընկեր և որակյալ սարքավորումներ, իսկ դրա հետ նաև վստահություն վաղվա օրվա նկատմամբ։

+3 (744) 306-34-14

Մանրամասն կպատմենք ծառայության մասին և ձեր նախագծի համար կընտրենք լուծում։


  • Ծախսերի տնտեսում

    Կաղապարամածների ու շինարարական փայտամածների վարձակալության հետ վերանում է պահպանման համար պահեստի և սարքավորումների մաքրման ու վերանորոգման համար արտադրամասի կահավորման, ինչպես նաև դրա բեռնափոխադրումը կազմակերպելու անհրաժեշտությունը։

  • Անհրաժեշտ սարքավորումները՝ ամենահարմար պահին։

    Համակարգերի առաքումը կատարվում է նախապես պայմանավորված շինարարական փուլում։ Այն դեպքում, եթե նախագծում կատարվում են փոփոխություններ և ճարտարագիտական լուծումը պահանջում է ճշգրտում, լրացուցիչ տարրերն ու համակարգերը կարող են ձեռք բերվել համագործակցության ցանկացած փուլում։

  • Դրամական հոսքերի թափանցիկ պլանավորում։

    Շինարարական փայտամածների և կաղապարամածների վարձակալության ծախսերի լիարժեք տիրապետում։

  • Շինարարական արտադրության մշակույթի բարձրացում

    Հրապարակի աշխատակիցների նախնական ուսուցման, ինչպես նաև ոչ միայն բարձրորակ ու անվտանգ, այլև բարձր տեխնոլոգիական համակարգերի օգտագործման շնորհիվ։

Ցանկանու՞մ եք ավելին իմանալ վարձակալության ծառայության մասին։

Զանգահարեք +3 (744) 306-34-13 հեռախոսահամարով կամ թողեք խորհրդատվության հայտ, լրացնելով ձևը՝

Փայտամածների վարձակալություն

Կաղապարամածների վարձակալում