Արագ հաշվարկ և հեծանների ու հենարանների օպտիմալ քայլի ընտրություն։
Ծածկերի կաղապարամածների MULTIFLEX կոնֆիգուրատորի օգնությամբ կարելի է արագ և հեշտ ընտրել գլխավոր և երկրորդական հեծանների, ինչպես նաև կանգնակների քայլը։
Առաջին քայլով ընտրվում է գլխավոր և երկրորդական հեծանների տեսակների անհրաժեշտ համակցությունը։ Հասանելի են հետևյալ կոնֆիգուրացիաները՝ GT 24 / GT 24, GT 24 / 2xGT24, VT 20K / VT 20K, VT 20K / 2xVT 20K, VT 20K / GT 24։ Այնուհետև մուտքագրվում է հարկի բարձրությունը (հատակից մինչև առաստաղ) և ծածկերի հաստությունը, իակ դրանից հետո MULTIFLEX կաղապարամածի պարամետրերը՝ երկրորդական հեծանների քայլը, գլխավոր հեծանների քայլը, կանգնակների քայլը։ Ընդ որում տվյալների յուրաքանչյուր մուտքագրումից հետո, համակարգը հաշվարկում է սահմանային պայմանները հաջորդ արժեքի համար։ Լրացումն ավարտելուց հետո, կոնֆիգուրատորը հաշվում է կաղապարամածի բարձակի առավելագույն արժեքը և կանգնակի վրա գումարային բեռնվածությունը։ Հաշվարկն ավարտելու համար առաջարկվող ցանկից անհրաժեշտ է ընտրել օգտագործվող կանգնակի տեսակը։
Արդյունքում հավելվածը դուրս է բերում կաղապարամածի տարրերի կրողունակության օգտագործման արդյունավետության մասին տվյալները։
Անցնել ծածկերի կաղապարամածների MULTIFLEX հեծանային կոնֆիգուրատորին։