Հարմար վերադարձ

Հատուկ ծառայություններ վարձակալության հաճախորդների համար


Առաջարկության նկարագրություն

Հարմար վերադարձ ծառայությունը դա կաղապարամածների ու փայտամածների վարձակալության ավարտից հետո սարքավորումների արագ և հարմար վերադարձ կատարելու միջոց է։

PERI-ի թիմը կազմակերպում է սարքավորումների վերադարձի գործընթացը  հաճախորդի հարթակում։ Մեր մասնագետը կօգնի կատարել նյութի  տեսակավորումը, փաթեթավորումն ու բեռնումը տրանսպորտային միջոցի վրա, ինչպես նաև կբացատրի վարձակալական  նյութերի ընդունման ու գնահատման չափանիշները։

Ձեր աշխատակիցները կսովորեն՝

  • ճիշտ պահեստավորել և տեղափոխել սարքավորումները
  • որոշել, որ սարքավորումն է պիտանի վերանորոգման համար, իսկ որը՝ խոտան։
  • ուղարկելուց առաջ, ճիշտ բեռնել մեքենան

Հարմար վերադարձ ծառայության շնորհիվ, վարձակալությունից ապրանքի ընդունումը կկատարվի ձեր մասնագետի ներկայությամբ և կլինի թափանցիկ, հարմար և հստակ։

+3 (744) 306-34-13

Մանրամասն կպատմենք ծառայության մասին և ձեր նախագծի համար կընտրենք լուծում։


Առավելությունները

  • Վարձակալության ժամկետը փակվում է շինհրապարակից նյութերի տեսակավորման և առաքման օրով, ոչ թե PERI-ի պահեստ դրա հասնելու օրով։
  • Վարձակալությունից սարքավորումների ընդունման արդյունքների վերաբերյալ ամբողջական և թափանցիկ հաշվետվության տրամադրում անմիջապես հաճախորդի հարթակում,  շինարարական հրապարակից ներկայացուցչին  PERI-ի պահեստ ուղարկելու անհրաժեշտություն չկա։
  • Ավտոտրանսպորտի բեռնման ավելացում և լոգիստիկ ծախսերի նվազեցում (միջինը 25%)
  • Սարքավորումները վերադարձի համար նախապատրաստելու ժամանակի կրճատում։
  • Մաքրման և վերանորոգման չնախատեսված ծախսերը նվազեցում։ 
  • Անվտանգության տեխնիկայի ռիսկերը հասցնել նվազագույնի։

2015 թվականից ստեղծված է մասնագետների սպասարկող թիմ, որն իրականացնում է վարձակալության սարքավորումների ընդունումն ըստ քանակի և որակի։ Նրանք մեծ փորձով պրոֆեսիոնալներ են։

  • Թիմի առաջադրանքները
    • Սարքավորումների վիճակի գնահատում
    • Նյութերի տեսակավորում, պահեստավորում և բեռնում  տեղափոխման համար։
    • Զննության արձանագրությունից քաղվածք
    • PERI-ի պահեստ սարքավորումների տեղափոխման  վերահսկողություն 
Ցանկանու՞մ եք իմանալ ավելին Հարմար վերադարձ ծառայության մասին

Զանգահարեք +3 (744) 306-34-13 հեռախոսահամարով կամ թողեք խորհրդատվության հայտ, լրացնելով ձևը՝