PERI-ն հատուկ ուշադրություն է հատկացնում օգտագործվող նրբատախտակին, որը կաղապարամածի մեջ հանդիսանում է ձևագոյացնող տարր։ Առավելագույն արդյունքի հասնելու համար պահանջվում է մակերևույթի վրա առանց որևէ թերությունների, իդեալական հարթ նրբատախտակ, ինչպես նաև՝
- Այն պետք է ունենա թեթև քաշ
- Լամինացնող ծածկույթի խտությունը պետք է կազմի առնվազն 120գ/մ2։ Որքան այս ցուցանիշը բարձր է, այնքան փոքր է նրա վնասման հավանականությունը կաղապարամածի հետ աշխատելու ժամանակ։ Կաղապարամածային համակարգերի արտադրության համար օգտագործում են 220գ/մ2 խտությամբ նրբատախտակ։
- Նրբատախտակը պետք է ապահովի շինարարական հրապարակում կաղապարամածը վերանորոգելու հնարավորությունը։
- Նրբատախտակի շերտը պետք է օժտված լինի խոնավության, արտաքին ագրեսիվ միջավայրերի նկատմաբ բարձր դիմացկունությամբ, քանի որ մոնոլիտ աշխատանքները կատարվում են տարբեր կլիմայական պայմաններում։
Մենք հետևում ենք բարձր ստանդարտների և օգտագործում ենք միայն ստուգված արտադրողների արտադրանքը։