Կաղապարամածների վերանորոգում

Որակյալ և ժամանակին վերանորոգում՝ սարքավորումների ծառայության երկար ժամկետի համար։


Պատշաճ խնամք ստացած սարքավորումները պահպանում են ֆունկցիոնալությունը և բազմիցս օգտագործվում են շինությունների կառուցման ու սպասարկման նախագծերում։  Այդպիսի համակարգերը տնտեսում են ժամանակը և աշխատանքի ծախսերը՝ ապահովելով աշխատանքի անվտանգության  և որակի  սկզբնական մակարդակը։

Վերանորոգման արտադրամասերի աշխատակիցները անցել են ուսուցում Գերմանիայում գտնվող PERI-ի գլխամասային գրասենյակում և ունեն համապատասխան հավաստագրեր:

Ծախսվող նյութերն ու համալրողները հավաստագրված են ԵԱՏՄ-ի ստանդարտներով և համապատասխանում են PERI-ի որակի չափանիշներին։

Վերանորոգում հաճախորդների կողմից։

Մեր հաճախորդներին մենք առաջարկում ենք PERI ընկերության արտադրած կաղապարամածների և շինարարական փայտամածների վերանորոգում և թարմացում։

Սպասարկող թիմի նախնական գնահատումից հետո, սարքավորոմները PERI-ի կամ այլ տրանսպորտով ուղարկվում է վերանորոգման արտադրամաս, վերանորոգվում է և պատրաստ լինելուց հետո վերադարձվում է հաճախորդին։

Մենք երաշխավորում ենք վերանորոգման ծառայությունների որակը։ Բոլոր ընթացակարգերը սարքավորումների վրա  կատարվում են PERI ընկերության նորմերի և վերանորոգման չափանիշների համապատասխան, միայն որակյալ և հավաստագրված համալրողների օգտագործմամբ։

Վերանորոգման արտադրամասերի աշխատակիցները անցել են ուսուցում Գերմանիայում գտնվող PERI-ի գլխամասային գրասենյակում և ունեն համապատասխան հավաստագրեր:

Կաղապարամածների քայլ առ քայլ վերանորոգումը։

  • Տարրերի լվացումը։ 1000 բար բարձր ճնշման սարքը հեռացնում է աղտոտվածությունը նույնիսկ ամենադժվար մատչելի վայրերից։ Լրացուցիչ մեխանիկական մշակում չի պահանջվում։
  • Կաղապարամածային շրջանակի ներքին կողերի  և համալրողների տեղային շտկում, հղկում, եռակցում ու փոխարինում։
  • Հղկում։ Շրջանակի վրա եռակցման աշխատանքներից հետո խորդուբորդությունների և անհարթությունների հեռացում։
  • Նրբատախտալի վերանորոգում։ Տեղային վնասվածքների վերանորոգում ֆրեզով և վերանորոգման սալիկների տեղադրում։
  • Նրբատախտակի տախտամածի փոխարինում։ Նրբատախտակի ծայրակցման տեղերում օգտագործվում է բութակավոր միացում։ Դա ապահովում ՝ լավագույն կոշտություն և բացառում  ցեմենտաջրի արտահոսքը և շրջանակից նրբատախտակի անջատումը։
  • Անցքերի ֆրեզով մշակումը ականոցների համար՝ Թվային Ծրագրավորման Կառավարման ձևաչափային-ձևման կենտրոնի օգնությամբ։ Այդպիսի մեթոդը տալիս է ճշգրիտ միացում, նվազագույն ճեղքեր ծայրակցման ժամանակ և արդյունքում՝ հերմետիկի ավելի քիչ ծախս։
  • Ականոցների փոխարինումը։
  • Ներկում և մակնշում։ PERI-ի հրապարակում և շինարարական հրապարակում նյութի արագ նույնականացման համար, կաղապարամածային շրջանակի վրա դաջվում է հաճախորդի անունը։

Ինքնուրույն վերանորոգում

Շրջանակային կաղապարամածի վերանորոգումը կարող է կատարվել անմիջապես շինարարական հրապարակում կամ պատվիրատուի վերանորոգման բազայում։ Սպասարկման թիմի մասնագետները տրամադրում են վերանորոգման հավաքածուներ՝ PERI-ի տեխնոլոգիայով կաղապարամածների ինքնուրույն վերանորոգման համար պատրաստի հավաքածուներ։

Շինարարական հրապարակի բանվորները կարող են PERI-ի ակադեմիայում անցնեմ երկօրյա ուսուցում՝  PERI ընկերության կաղապարամածների վերանորոգման ստանդարտներով և տեխնոլոգիայով։


Առավելությունները

  • Տնտեսում՝ վերանորոգման աշխատանքները անմիջապես հրապարակում կազմակերպելու հաշվին, այդ թվում գործիքների և ծախսվող նյութերի  ներդրումները։
  • Աշխատակիցների հաստիքի պահպանման ծախսերի կրճատում։
  • Սեփական սարքավորումներ պարապուրդի ծախսերի կրճատում։
  • ՎԵրանորոգված կաղապարամածների բարձր որակի երաշխավորում։
1 /
7

1000 բար բարձր ճնշման սարքը հեռացնում է աղտոտվածությունը նույնիսկ ամենադժվար մատչելի վայրերից։ Լրացուցիչ մեխանիկական մշակում չի պահանջվում։

Տես նաև՝

Ցանկանու՞մ եք իմանալ ավելին

Զանգահարեք +3 (744) 306-34-13 հեռախոսահամարով կամ թողեք խորհրդատվության հայտ, լրացնելով ձևը՝