TRIO MR | Պատերի կաղապարամածներ

Լեգենդար գերմանական կաղապարամածներ՝ կատարելագործված ԱՊՀ շուկայի համար։
Գինը՝ հարցումով


Համակարգի դիտում

2016 թ ամռանը PERI ընկերությունը Ռուսաստանում սկսեց  նոր կաղապարամածային համակարգի՝ TRIO MR-ի (modified for Russia - Ռուսաստանի համար բարելավված) արտադրությունը։ Անփոփոխ բարձր որակը, ընդլայնված տիպաչափերի սանդղակը, ինչպես նաև տեխնիկական վերամշակումների շարքը նոր արտադրանքը շինարարական հրապարակում օգտագործելու համար դարձնում են ավելի հուսալի, որակյալ և հարմար, բայց այս ամենի հետ՝ շահավետ գնով։

Պատերի TRIO MR  շրջանակային կաղապարամածները առավելագույնս հաշվի են առնում ԱՊՀ-ի շինարարարական հրապարակների կարիքներն ու առանձնահատկությունները։ Այդ կաղապարամածներով բետոնում են ցանկացած կոնստրուկտիվով պատերը՝ չորսուի նվազագույն օգտագործմամբ։ Ուղիղ պատերն ամրացնելու, ըստ բարձրության կցանելու, ինչպես նաև արտաքին, ներքին, սուր և բութ անկյունների մոնտաժի համար օգտագործում են ընդամենը մեկ տարր՝ BFD ուղղիչ փականը։ 3․30 մ բարձրությամբ  պանելների միացման համար բավարար է 3 փական, իսկ 3․00 մ բարձրությամբ պանելների համար միայն երկուսը։

TRIO TRS MR շրջանակային կաղապարամածներով բետոնում են մինչև 105սմ*105սմ հատույթով, 5 սմ քայլով քառակուսի և ուղղանկյուն սյուները։ Բարձրությունը  30սմ քայլով երկարացնելու համար օգտագործում են 60,120, 270, 300  և 330 սմ բարձրությամբ վահաններ։  Սյուների  TRS տարրերի կողաճակատներում  և վահանների լայնությամբ կան հատուկ անցքեր, տարրերը՝ սյուների հեղյուսների օգնությամբ  արագ միացնելու համար։

TSE հորանային տարրերի օգտագործումով, հորանների ներքին կաղապարամածների ապամոնտաժումն ու տեղափոխությունը զբաղեցնում է 10 րոպեից ոչ ավելի։ Անհրաժեշտ է հորանային տարրերը կեռկցել կռունկի բռնիչներով, հանել ձգակապերը և հետո որպես միասնական կոնստրուկցիա կաղապարամածը տեղափոխել բետոնալցման հաջորդ աշխատանքամաս։

+3 (744) 306-34-13

Մանրամասն կպատմենք համակարգի մասին և ձեր նախագծի համար կընտրենք լուծում։

Սարքավորումների արժեքը կածված է համալրումից և առաքման պայմաններից։


Համակարգի առավելությունները

Տեխնիկական բնութագրեր

Տես նաև՝

Կաղապարամածների հաշվարկիչ

Պատվիրեք հավաքածուի արժեքի անվճար հաշվարկ