TRIO ST | Շրջանակային կաղապարամածներ

Սերիա Ստանդարտ՝ պատերի սյուների, հիմքերի և վերելակների հորանների համար

Համակարգի դիտում

Վահանները կիպ հարում են միմյանց, ինչը բացառում է  ցեմենտաջրի արտահոսքը և հաջորդող՝ պատի թանկարժեք մշակման անհրաժեշտությունը։ 

Վահանների երկրաչափությունը խստորեն համապատասխանում է 1-ին կարգի կաղապարամածների  ստանդարտեներին՝ ըստ ԳՕՍՏ 34329‑2017-ի՝ «Կաղապարամածներ։ Ընդհանուր տեխնիկական պայմաններ» և ԳՕՍՏ 59936-2021-ի՝ «Խոշոր վահանային կաղապարամածներ։ Ընդհանուր տեխնիկական պայմաններ» (ՌԴ)։ Այդ պատճառով վահանները կիպ հարում են միմյանց։ Որպես արդյունք, բացառված է ցեմենտաջրի արտահոսքը և հաջորդող՝ պատերի հղկման անհրաժեշտությունը։ 

Վահանների մեջ նրբատախտակների կողաճակատները պաշտպանված են երկար ծառայության ժամկետ ունեցող հերմետիկով։

Կոնաձև պողպատե ականոցը երկու կողմից եռակցված է։ Դա ուժեղացնում է որմնակապի հանգույցը, հնարավորություն է տալիս տեղաշարժել հանդիպակաց վահանները միմյանց նկատմամբ, ինչպես նաև երաշխավորում է  անցքի թեթև մաքրումը բետոնից։

+3 (744) 306-34-13

Մանրամասն կպատմենք համակարգի մասին և ձեր նախագծի համար կընտրենք լուծում։

Սարքավորման արժեքը կախված է համալրումից և առաքման պայմաններից։


Ժամանակի խնայողություն՝ ապակաղապարամածման և կաղապարամածը որպես միասնական կոնստրուկցիա տեղափոխելու վրա։

  • Սյուների կաղապարամածներ

    TRIO TRS ST համակարգային տարրերով բետոնում են մինչև 105*105 սմ հատույթվ, 5 սմ քայլով քառակուսի կամ ուղղանկյուն սյուները։ Սյուների տարրերի տարբեր բարձրությունների շնորհիվ երկարացումը կատարում են մինչև 30սմ քայլով։ Սյուների  TRS տարրերում կողաճակատների վրա և վահանների լայնությամբ կան հատուկ անցքեր՝ սյուների հեղյուսների օգնությամբ տարրերի պարզ և արագ միացման համար։ Այդպիսի լուծումը խնայում է մոնտաժի ժամանակը։

  • Վերելակների հորանների կաղապարամածներ։

     TRIO ST համակարգի կաղապարամածահանման անկյունը նախատեսված է վերելակների հորանների կաղապարամածների հանումը արագացնելու և կաղապարամածները բետոնալցման նոր աշխատանքամաս տեղափոխելու։ Ապամոնտաժման համար անհրաժեշտ է պտտել կաղապարամածահանման անկյունները, որպեսզի   առաջանա 3 սմ համակողմանի բացակ։ Դրանից հետո, հորանի ներքին կաղապարամածները որպես միասնական կոնստրուկցիա տեղափոխում են մեկ ամբարձմամբ։

Համակարգի առավելությունները

Տեխնիկական բնութագրեր

Համակարգային լուծումներ՝ արագ աշխատանքի համար

կողաճակատների լուծման 2 եղանակ

Տես նաև՝

Կաղապարամածների հաշվարկիչ

Պատվիրեք հավաքածուի արժեքի անվճար հաշվարկ